Գլխավոր էջ » Ֆայլեր » Խաղեր » Սովորենք խաղալ

Նյութերը ենթաբաժնում: 1
Ցուցադրված նյութերը: 1-1

Դասավորել ըստ: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

Բլոտ թղթախաղը նախատեսված է 4 խաղացողի համար: Որոշակիության համար խաղացողներին կանվանենք Ա, Բ, Գ և Դ: Խաղի սկզբում խաղացողները բաժանվում են զույգերի և դասավորվում շրջանաձև այնպես, որ խաղընկերները չլինեն հաջորդական տեղերում: Օրինակ Ան և Գն, համապատասխանաբար նաև Բն և Դն խաղընկերներ են, և նրանք դասավորվել են ժամացույցի սլաքի ուղղությամբ հետևյալ հաջորդականությամբ. Ա, Բ, Գ, Դ
Խաղին մասնակցում են բոլոր մաստերի 7, 8, 9, 10, J, Q, K, A խաղաթղթերը: Ամեն ռաունդի սկզբում խաղացողներից մեկը բաժանում է խաղաթղթերը (յուրաքանչյուր խաղացող ստանում է 8 խաղաթուղթ), և խաղացողները որոշում են` որ մաստն է լինելու կոզր (թե ինչպես է դա արվում` կկարդաք ներքևում, այսուհետ բոլոր այն խաղաթղթերին, որոնց մաստը տարբերվում է կոզրից, կանվանենք սովորական խաղաթղթեր): Կարող է որոշվել նաև խաղալ առանց կոզրի (դա կոչվում է բոյ): Հետո բաժանողի հաջորդ խաղացողը կատարում է քայլ` դնում է իր խաղաթղթերից որևէ մեկը: Նրանից հետո քայլ է կատարում իր հաջորդ խաղացողը, հետո մյուս երկուսը: Այն խաղացողը, որը դրել է «ամենաուժեղ» խաղաթուղթը (թղթերի ուժի մասին նույնպես կխոսենք ներքևում), սկսում է հաջորդ քայլը, իսկ այդ խաղաթղթերի քառյակը ավելանում է այդ խաղացողի և նրա խաղընկերոջ «պաշարին» (սկզբում 2 թիմերի պաշարներն էլ դատարկ են): Այսպես ռաունդը շարունակվում է 8 անգամ, մինչև խաղացողների խաղաթղթերը սպառվեն: Ռաունդի վերջում, կախված թիմերի հավաքած խաղաթղթերի պաշարից` թիմերը ստանում են միավորներ: Հաղթում է այն թիմը, որը առաջինը կհավաքի 301 միավոր: 

Սովորենք խաղալ | Просмотров: 390 | Загрузок: 190 | Добавил: ADMINISTRATOR | Дата: 30.01.2013 | Комментарии (0)